ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երկրաբանական նմուշներ` «Ջերարդ Գաֆէսճեան» հավաքածուից

Երկրաբանական նմուշներ` «Ջերարդ Գաֆէսճեան» հավաքածուից
03.10.2013 | 13:41

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կբացվի «Բնության հրաշքներ. ընտրանի «Ջերարդ Գաֆէսճեան» հավաքածուից» ցուցադրությունը: Ինչպես տեղեկացնում են կենտրոնի մամուլի ծառայությունից, «Ջերարդ Գաֆէսճեան» հավաքածուն ներառում է երկրաբանական նմուշների ինքնատիպ օրինակներ: Ցուցադրությունն ընդգրկում է կվարցի շերտեր, մեղեսիկ (ամետիստ) և ցիտրինի ժեոդներ, քարացած փայտի և ավստրալիական վագրի աչքի սալիկներ, որոնք ներկայացված են որպես արվեստի անձեռակերտ գործեր, ինչպես նաև բնական քարերից ստեղծված դեկորատիվ արվեստի նմուշներ և քանդակներ:

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը շարունակում է ցուցադրել «Ջերարդ Գաֆէսճեան» հավաքածուում ընդգրկված յուրահատուկ աշխատանքները: Այս անգամ արվեստասեր հասարակությունն առիթ կունենա վայելելու բնության եզակի ստեղծագործությունները և զգալու բնության ստեղծագործ ուժի և մարդկային երևակայության փոխազդեցությունը»,- նշում է կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ցուցադրության դիտմանը կհաջորդի բանախոսություն. ցուցադրված նմուշների և Հայաստանում առկա նմանատիպ բնության հրաշքների մասին կխոսի ԳԱԱ Հովհ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը: Ի դեպ, Երկրաբանական թանգարանն ունի բացառիկ հետաքրքիր և յուրահատուկ միներալների հավաքածու աշխարհի տարբեր հանքավայրերից: Հավաքածուն ունի գիտական, ուսումնական և ճանաչողական կարևոր նշանակություն: Թանգարանային ֆոնդի նմուշների թիվը 10 հազարից ավելի է:
«Բնության հրաշքներ» ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբերի 29-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ